- Մեկ օձն ունենում է 110 մգ թույն, որը կարող է ոչնչացնել 125 հազար մուկ:
- Որոշ օձեր կարող են արթուն մնալ մեկ ու կես տարի:
- Ցամաքային օձերը սողում են 4 տարբեր ձևերով:
- Ռենգալ կոչվող օձն ընդունակ է կուրացնող թույնը հինգ մետր հեռավորությունից նետել իրեն մոտեցող մարդու աչքերի մեջ:
- Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգում 1963թ. գաբոնյան իժը սատկեց իր իսկ խայթուցից:
- Երկգլխանի օձերի համար կյանքը դառնում է անտանելի : Անսովոր օձն ունի երկու գլուխ, որոնք միմյանցից անկախ կյանք են վարում: Մեկը նետվում է մկան վրա, մյուսն ուզում է մողես բռնել...:
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր նյութեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր նյութեր. Показать все сообщения
понедельник, 7 мая 2012 г.
Մի քանի զարմանահրաշ տեղեկություններ օձերի վերաբերյալ
пятница, 27 апреля 2012 г.
Josep Guardiola-ն հեռանում է Բարսելոնայից
Լուրեր են պտտվում , որ Guardiola-ն մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Բարսելոնայից: Այս մասին խոսում են բավականին հայտնի լրատվամիջոցներ, բայց ստույգ տվյալներ չկան թե բարսելոնայից հետո որ ակումբն է տեղափոխվելու Josep Guardiola-ն:Հարցազրույցի ժամանակ Josep Guardiola-ն ասել է,որ մի լավ կմտածեմ,ծանր ու թեթև կանեմ և կկայացնեմ իմ վերջնական որոշոմը:
четверг, 26 апреля 2012 г.
среда, 18 апреля 2012 г.
Ինչպես վիդեոներ ներբեռնել youtube-ից շատ արագ
Հիմա ձեզ կսովորեցնեմ մի շատ հետաքրքիր հնարք,որի միջոցով Youtube-ից կարող ենք վիդեոներ ներբեռնել շատ արագ:
1.Մտնում ենք www.youtube.com կայքը և սեղմում ենք այն վիդեոի վրա,որը ուզում ենք ներբեռնել:Երբ վիդեոն սկսի ցույց տալ,վիդեոի հղման դաշտում youtube անվանումից առաջ գրում ենք ss տառերը և սեղմում ենք enter
Հղումը պիտի ունենա այս ձևը՝http://www.SSyoutube.com/watch?v=bjgFH01k0gU&feature=g-music&context=G28c611bYMAAAAAAADAA2.Նախորդ քայլերը կատարելուց հետո նոր բացվաց դաշտի ձախ մասում կտեսնեք մի շարք ֆորմատներ flv240p mp4360p......և սեղմելուվ այդ ֆորմատներից որևէ մեկի վրա,ավտոմատ կերպով սկսում է ներբեռնել վիդեոն
четверг, 29 марта 2012 г.
Ինչպես կարելի է բարելավել տեսողությունը
Բուժման հին հնդկական համակարգը` Այուրվեդան հաստատում է, որ գոյություն ունի ֆունկցիոնալ խանգարման 3 պատճառ` սխալ , թերի և չափից ավելի օգտագործումը:
Թերի օգտագործում, երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող (աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն) հայացքով, այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են աչքի ցանցաթաղանթի եզրերը (աչքը պետք է օբյեկտին նայի կենտրոնական փոսիկով):
Չափից ավելի կամ գերօգտագործում լինում է այն դեպքում, երբ նայելու համար աչքերը լարվում են (նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան): Լարվածության հետևանքով կարող է զարգանալ միոպիա, հիպերմետրոպիա և աստիգմատիզմ: Անկախ այն հանգամանքից, թե ձեր տեսողության խանգարումը որ տեսակից է, պետք է բուժման 3 սկզբունք պահպանել:
1. Պետք է հետ վարժվել սևեռուն հայցքով այս կամ այն օբյեկտին նայելուց կամ էլ ջանք գործադրելուց: Շատ կարևոր է պարբերաբար աչքերը թարթելը:
2.Հարկավոր է արյան շրջանառությունն ու ցանցաթաղանթի զգայնությունը բարելավել արեգակի ճառագայթների, շնչառության, կենտրոնացման (ասենք` մոմի լույսի վրա), մանր տառատեսակի ընթերցանության (լավ լուսավորության, ապա մոմի լույսի տակ ընթերցելու) օգնությամբ:
3. Հարկավոր է աչքերի ու հոգեկանի թուլացման վարժություններ կատարել. հայացքի տեղաշարժ, տատանում (փոքրից մեծ պտույտներով), տառերի ու օբյեկտների մտապահում, առանց ջանքերի մաքուր մակերեսների, երկնքի ու կանաչի դիտում:
Պարանոցը իրանի ու կենսականորեն անհրաժեշտ, աչքերի ու գլխի նորմալ գործունեությունն ապահովող օրգանների ճկուն օղակն է, որ կապավորի դեր է կատարում:
«Միջնորդի» նման դերը հանգեցրել է նրան, որ պարանոցի մկանները գտնվում են լարված վիճակում, ինչից և կախված է տեսողության որակը: Եթե պարանոցը ճիշտ ու հարմար վիճակում չէ, ու մկաններն էլ լարված են, կնշանակի արյունատար անոթներն էլ սեղմված են, ինչի հետևանքով արյան մատակարարումն ուղեղ ու աչքեր կանոնավոր կերպով չի կատարվում` հանգեցնելով աշխատանքի արդյունավետության նվազման: Այդ ժամանակ աչքերում առաջանում է ցավի զգացում, վատանում է տեսողությունը և մարդն արագ հոգնում է: Հենց դրա համար էլ, եթե ձեզ մոտ տեսողական խնդիրներ են առաջացել, կարևորվում են պարանոցի վարժությունները:
1.Դանդաղորեն գլուխն իջեցրեք կրծքին այնքան, որքան հնարավոր է, ապա կրկին դանդաղորեն բարձրացրեք ու հնարավորինս հետ տարեք: Վարժությունը կրկնեք առավելագույնս դանդաղ ու սահուն: Մի քանի անգամ կրկնելուց հետո հնարավոր է, որ ցավի կամ էլ ջերմության զգացում առաջանա: Մի խառնվեք, գլխավորն այս պարագայում կտրուկ շարժումներ չանելն է:
2.Գլուխն ուղիղ պահել, ապա դանդաղորեն աջ ու ձախ շրջել. նույնը կրկնել մի քանի անգամ: Ուշադիր եղեք, որ մարմինն ու պարանոցը չլարվեն: Առաջարկվում է վարժությունը կատարել 10 անգամ, դանդաղ:
Վարժություն, որ անվանում են «գրավոր` քթով»
Պարանոցի լարվածությունը վերացնելու համար փակեք աչքերը և քիթն օգտագործեք որպես երկար գրիչ ու օդում ինչ-որ բաներ գրեք, ըստ ցանկության: Ամեն անգամ այս վարժությունը կատարելիս նոր թեմատիկա ընտրեք, որպեսզի մարզանքը չձանձրացնի: Այս վարժության շնորհիվ գործի են դրվում հիշողությունը և պատկերացումը: Վարժությունը պետք է անել օրվա ընթացքում լարվածության զգացում ունենալու առաջին իսկ պահից, որտեղ էլ լինեք: Սակայն խոստովանենք, որ մարդկաց շրջապատում թերևս այնքան էլ լավ չի նայվի «քթով գրությունը», ուստի կարելի է աչքերը փակել ու նույնը մտովի անել: Վարժությունը կատարելիս աչքերը կիսախուփ վիճակում պետք է լինեն: Կոպերի տակ աչքերը սկսում են տեղաշարժվել վայրկյանում 70 անգամ, ու երբ աչքերը բացեք, արդյունքը հաստատ ձեզ կգոհացնի կզգաք:
Подписаться на:
Сообщения (Atom)





