Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր. Показать все сообщения

воскресенье, 1 апреля 2012 г.

Սիրո 6 հիմնական տեսակները

1.      Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: Այս տիպին պատկանող սիրահարները ժամանակ չեն վատնում միմյանց աչքերի մեջ նայելով:Նրանք առանց էմոցիաների արտասանում են <<ես քեզ սիրում եմ բառերը>>: 2.      Լուդոս. Առաջացել է <<խաղ>> բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է: 3. Մանյա.սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ: 4. Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական: 5. Ագապե. Այն լի է ալտուրիզմով: Ինչպես և հունական տարբերակում կենտրոնացած է սիրած էակի վրա, լի է անձնվերությամբ: Ստորգեի նման հոգեկան և հոգևոր զգացմունք է, համբերատար է և դիմացկուն, բայց առավել կրքոտ, ինչով և հիշեցնում է էռոսը: Այն առաջացել է էռոսի և ստորգեի համադրությունից: 6. Էռոսը դա կրքոտ և այրող սեր է: Այսպիսի սիրո մեջ լավ արտահայտված է սիրած էակից  հոգեկան կախվածությունը: Էռոսը ենթադրում է մեծ ձգտում մարմնական գեղեցկության     նկատմամբ: Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին:
    www.arm-free-blog.blogspot.com    

четверг, 29 марта 2012 г.

Ինչպես կարելի է բարելավել տեսողությունը


Բուժման հին հնդկական համակարգը` Այուրվեդան հաստատում է, որ գոյություն ունի ֆունկցիոնալ խանգարման 3 պատճառ` սխալ , թերի  և  չափից ավելի օգտագործումը:
Թերի օգտագործում, երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող (աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն) հայացքով, այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են  աչքի ցանցաթաղանթի եզրերը  (աչքը պետք է օբյեկտին նայի կենտրոնական փոսիկով):
Չափից ավելի կամ գերօգտագործում լինում է այն դեպքում, երբ   նայելու համար աչքերը լարվում են (նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան): Լարվածության  հետևանքով կարող է զարգանալ միոպիա, հիպերմետրոպիա և աստիգմատիզմ: Անկախ այն հանգամանքից, թե ձեր տեսողության խանգարումը  որ  տեսակից է, պետք է  բուժման 3 սկզբունք պահպանել:
1. Պետք է հետ վարժվել սևեռուն հայցքով այս կամ այն օբյեկտին նայելուց կամ էլ ջանք գործադրելուց: Շատ կարևոր է  պարբերաբար աչքերը թարթելը:
2.Հարկավոր է  արյան շրջանառությունն ու ցանցաթաղանթի զգայնությունը բարելավել արեգակի ճառագայթների, շնչառության, կենտրոնացման (ասենք` մոմի լույսի վրա), մանր տառատեսակի ընթերցանության (լավ լուսավորության, ապա մոմի լույսի տակ ընթերցելու) օգնությամբ:
3. Հարկավոր է  աչքերի ու հոգեկանի թուլացման վարժություններ կատարել. հայացքի տեղաշարժ, տատանում (փոքրից մեծ պտույտներով), տառերի ու օբյեկտների մտապահում, առանց ջանքերի մաքուր մակերեսների, երկնքի ու կանաչի դիտում:
Պարանոցը իրանի ու կենսականորեն  անհրաժեշտ, աչքերի ու գլխի նորմալ գործունեությունն ապահովող  օրգանների ճկուն օղակն է, որ կապավորի դեր է կատարում:
«Միջնորդի» նման դերը հանգեցրել է նրան, որ պարանոցի մկանները գտնվում են լարված վիճակում, ինչից և կախված է տեսողության որակը: Եթե պարանոցը ճիշտ ու հարմար վիճակում չէ, ու  մկաններն էլ լարված են, կնշանակի արյունատար անոթներն էլ սեղմված են, ինչի հետևանքով արյան մատակարարումն ուղեղ ու աչքեր կանոնավոր կերպով չի կատարվում` հանգեցնելով  աշխատանքի արդյունավետության նվազման: Այդ ժամանակ  աչքերում առաջանում է ցավի զգացում, վատանում է տեսողությունը և մարդն արագ հոգնում է: Հենց դրա համար էլ, եթե ձեզ մոտ տեսողական խնդիրներ են առաջացել,  կարևորվում  են պարանոցի վարժությունները:
1.Դանդաղորեն գլուխն իջեցրեք կրծքին այնքան, որքան հնարավոր է, ապա կրկին դանդաղորեն բարձրացրեք ու հնարավորինս հետ  տարեք: Վարժությունը կրկնեք առավելագույնս դանդաղ ու սահուն: Մի քանի անգամ կրկնելուց հետո  հնարավոր է, որ ցավի  կամ էլ  ջերմության զգացում առաջանա: Մի խառնվեք, գլխավորն այս պարագայում կտրուկ շարժումներ չանելն է:
2.Գլուխն ուղիղ պահել, ապա դանդաղորեն աջ ու ձախ շրջել. նույնը կրկնել մի քանի անգամ: Ուշադիր եղեք, որ մարմինն ու պարանոցը չլարվեն: Առաջարկվում է վարժությունը կատարել 10 անգամ, դանդաղ:
Վարժությունոր անվանում են «գրավորքթով»
Պարանոցի լարվածությունը վերացնելու համար փակեք աչքերը և քիթն   օգտագործեք որպես երկար գրիչ ու օդում ինչ-որ բաներ գրեք, ըստ ցանկության:  Ամեն անգամ այս վարժությունը կատարելիս նոր թեմատիկա ընտրեք,  որպեսզի մարզանքը չձանձրացնի: Այս վարժության շնորհիվ գործի են դրվում հիշողությունը և պատկերացումը: Վարժությունը պետք է անել օրվա ընթացքում լարվածության զգացում ունենալու առաջին իսկ պահից, որտեղ  էլ լինեք: Սակայն խոստովանենք, որ մարդկաց շրջապատում թերևս այնքան էլ լավ չի նայվի «քթով գրությունը», ուստի կարելի է աչքերը փակել ու նույնը մտովի անել: Վարժությունը կատարելիս աչքերը կիսախուփ վիճակում պետք է լինեն: Կոպերի տակ աչքերը սկսում են տեղաշարժվել վայրկյանում 70 անգամ,  ու երբ աչքերը բացեք, արդյունքը  հաստատ ձեզ կգոհացնի կզգաք:

среда, 28 марта 2012 г.

ինչպես սովորեք գրել շատ արագ

Այսօր ձեզ կսովորեցնեմ,թե ինչպես սովորեք գրել շատ արագ:Դրա համար այցելեք այստեղ:Հետո մատները պահեք նկարի պես:                                                                        
Այդ կայքում նաև հայերեն տարբերակ կա:Սկզբից դժվար կլինի,բայց արդեն մի քանի փորձից հետո դուք կգրեք շատ արագ:

Աղբյուրը՝ www.arm-blog.ru

Հետաքրքիր հնարք Windows-ի միջոցով


Հիմա ձեզ կներկայացնեմ մի հետաքրքիր հնարք Windows-ի՝ մասնավորապես «командной строка» ֆունկցիայի միջոցով: Օրինակ, եթե ցանկանում եք ինչ-որ հաշվարկներ կատարել և չունեք հաշվիչ, ապա կարող եք օգտվել հենց այս հնարքից:
Այժմ «командной строка» ֆունկցիան մենք կօգտագործենք որպես պարզ հաշվիչ:
Բացում ենք՝ Пуск>Выполнить հետո մուտքագրում ենք CMD.EXE հրահանգը և սեղմում ենք Enter կոճակը (Пуск>Программы>Стандартные>Командная строка):  Enter կոճակը սեղմելուց հետո բացվում է «командной строка»պատուհանը: Այժմ մեզ մնում է մուտքագրել համապատասխան հրահանգը և համակարգիչը մեզ կներկայացնի հաշվարկի վերջնական արդյունքը: 
Հրահանգը մուտքագրելու համար նախ գրում ենք՝ set/a, հետո արդեն թվաբանական գործողությունները:
Օրինակ՝ 
C:\>set /a 2+2
= 4
C:\>set /a 2*(9/2)
= 8 (մնացորդը չի հաշվվում) 
C:\>set /a (2*9)/2
= 9
C:\>set /a “31>>2″
= 7
C:\>set /a 6*6
 = 36:
Ահա և այսքանը :